Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՄԻ ԼՈՒՅՍԻ ՏԱԿ ԵՆ ԴԱՍ ՍՈՎՈՐՈՒՄ

Մարզեր


Այն իրավիճակը, որում հայտնվել է վանաձորցի Ասոյանների ընտանիքը, խոսքերով դժվար է նկարագրել: Վերջիններիս հուսահատությունը հասկանալու համար հարկավոր է տեսնել անգամ տարրական կենցաղային եւ հիգիենիկ պայմաններից զուրկ, բնակարան հիշեցնող կիսավեր այն շինությունը, ուր ծվարել է ընտանիքը: Ասոյանների համար ոչ միայն բնակարան, այլեւ անգամ փոքրիկ տնակ ունենալը անիրագործելի երազանք է: Ընտանիքի միակ եկամուտը 26.000 դրամ նպաստն է: 3 անչափահաս երեխաների հայրը՝ 49-ամյա Լեւոն Ասոյանը, առողջական խնդիրներ ունի: Նա չունի մշտական աշխատանք:


Օրավարձով կատարում է տարբեր աշխատանքներ եւ վաստակած չնչին գումարով փորձում պահել ընտանիքը: Ամանորյա տոնական գնումների եւ առատ սեղան ունենալու հօգսով Ասոյանները չեն մտահոգվում, գերխնդիր է օրվա հաց վաստակելը: Ասոյանների երեք զավակներից երկուսը՝ 13- ամյա Կարենը եւ 11 -ամյա Գուրգենը դպրոց հաճախում են: Նրանք ստիպված են դաս սովորել մոմի լույսի տակ: Ասոյանների ընտանիքը զրկված է նաեւ էլեկտրականությունից: Թշվառության ճիրաններում հայտնված ընտանիքին օգնում են հարեւանները՝ ով ինչով կարող է: