A
A
Պատմում են տանգոյի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՄինչեւ հունիսի 28-ը Ազգային պատկերասրահի դահլիճում ցուցադրվում են ֆիլմեր` նվիրված արգենտինական տանգոյին: Շուրջ 10 ֆիլմերի թեման եւ գլխավոր թեման արգենտինական տանգոն է:
Պարային ֆիլմերի սիրահարները այս զուգապարի զարգացումներին կհետեւեն պատկերասրահի էկրանից: Ֆիլմերը վավերագրական են եւ գեղարվեստական եւ ցուցադրվում են իսպաներենով, իսկ տիտրերով թարգմանվում է անգլերեն:
Ֆիլմերը ցուցադրվում են շաբաթ եւ կիրակի օրերին` ժամը 12.00-ին եւ 14.00-ին:
Հիշեցնենք, որ Տանգոյի ամսի մեկնարկը տրվել է հունիսի 5-ին, իսկ նախաձեռնությանը օժանդակում է Արգենտինայում Հայաստանի դեսպանատունը: