Բացել լրահոսը Փակել լրահոսը
BJhkb3tnQ
A A
Քաղաքականություն

Շոյելու համար չեք հարցը բարձրաձայնել, նպատակը դատավորի փոփոխությունն է․ Բագրատյանը՝ «Իմ քայլին»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չի կիսում այն կարծիքը, որ «Իմ քայլը» խմբակցությունը նպատակ չունի ՍԴ դատավորին անվստահություն հայտարարելով՝ նրան փոխարինել։

«Կարծում եմ, որ դուք շոյելու համար չեք հարցը բարձրաձայնել, բնականաբար, նպատակը դատավորի փոփոխությունն է»,- խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին նախագիծը պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկելու ժամանակ ընդգծեց Սերգեյ Բագրատյանը։

Ի պատասխան ԲՀԿ պատգամավորի՝ օրինագծի հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հստակեցրեց՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելը «ԱԺ Կանոնակարգ» օրենքով նախատեսված չէ։

«ԱԺ-ն իրավասություն ունի նախաձեռնել գործընթաց՝ դադարեցնելու ՍԴ դատավորի լիազորությունները։ Ինչ վերաբերում է անվստահությանը, ապա սա Կառավարություն չէ, որ անվստահություն հայտնես։ Այս հարցի լուծումը վերապահված է ՍԴ-ին»,- ասաց նա։