«Ամեն մի ասված բան վնասելու է առաջին հերթին սպային, որը որ պատիվ ունի». Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանին․ Aravot.am (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բացասական եմ վերաբերվում: Համարում եմ, որ մարդը, սպան, որն իր տեքստն ավարտում է «պատիվ ունեմ» արտահայտությամբ, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատեւ լավ հարաբերություններ՝ ինքն իրեն պետք է թույլ չտա նման ձեւով, նման ոճով արձագանքել: Առավել եւս՝ նման պաշտոն զբաղեցրած անձը պետք է դա շատ լավ գիտակցի», – այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կոշտ արձագանքին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան՝ այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, գրում է aravot.am-ը:
Հարցին՝ այսինքն, թեկուզ Ձեր ընկերն է Արթուր Վանեցյանը, դուք անընդունելի՞ եք համարում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Իհարկե, ես անընդունելի եմ համարում: Բացի իմ բազմաթիվ ընկերներից, որոնց ես ունեմ ՀՀ-ում, իմ ամենամեծ ու ամենակարեւոր ընկերը իմ քաղաքական թիմն է: Նույնիսկ երբ որ իմ ընկերը սխալ է անում, ես ճիշտ եմ համարում իմ ընկերոջը դրա մասին ասել»: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո շատ հազվադեպ են շփվել եւ այս հայտարարություններից հետո էլ չի հանդիպել Վանեցյանին եւ իր տեսակետը նրան չի հայտնել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութը՝ Factor.am-ի