A
A
Միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա ԱՄՆ-ի թշնամական և միակողմանի մոտեցմանը․ Հասան Ռոհանի
Աջակցիր «Ա1+»-ինԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում ելույթ ունեցավ նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։
Նա շնորհակալություն հայտնեց նման կարևոր իրադարձությունը բարձր մակարդակով կազմակերպման և հյուրընկալության համար։ Հատկանշական է, որ նա ելույթում անդրադարձավ նաև ԱՄՆ-ին։
«Միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա Միացյալ Նահանգների թշնամական և միակողմանի մոտեցմանը, ընդունի լուրջ որոշումներ և գործողություններ: ԱՄՆ-ի հարկադրանքի միջոցները հանգեցրեցին տնտեսական ահաբեկչության, որն ուղղված է հասարակ մարդկանց կյանքին»,- ընդգծեց Հասան Ռոհանին։