Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ՍԴ-ի գործողություններում քաղաքական մոտիվացիա է նկատել (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը զուսպ և հավասարակշռված է որակում «Իմ քայլը» խմբակցության ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը։

ԱԺ նախագահը ՍԴ-ի գործողություններում քաղաքական մոտիվացիա է նկատել այն պատճառով, որ ՍԴ-ն «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին։

«Այդ ինչպե՞ս է ՍԴ-ն ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովներ ուղարկել դիմումներ, երբ որ այդ գործի քննությունը կասեցված է եղել։ Պնդում եմ՝ սա ընթացակարգային սխալ չէ, սա ուներ քաղաքական մոտիվացիա։ Սա ուղղակի քավոր- սանիկի հարաբերություններ չեն, սա այն թիմի բանակցություններն են իրենց միջոցով Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ասում եմ՝ այստեղ կա  քաղաքական մոտիվացիա, որը ամենևին էլ ՀՀ շահ չէր, ՍԴ-ի անկախությունը պահպանելը չէր, դա սեփական ռեժիմի փաստաբանության շարունակությունն էր։ Պնդում եմ՝ Հրայր Թովմասյանը ուներ և ունի քաղաքական մոտիվացիա, հետևաբար չի կարող լինել ՍԴ նախագահ»,- իր ելույթում ընդգծեց խորհրդարանի նախագահը։