Բացել լրահոսը Փակել լրահոսը
Օսիպյան
A A
Քաղաքականություն

Վալերի Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. Aysor.am

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ վկայակոչելով իր հավաստի աղբյուրներին։
 
Դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել  է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին:
 
Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել:
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
 
Ավելի ուշ  Irakanum.am-ի հետ զրույցում  Վալերիյ Օսիպյանը ասել է, որ «Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Այլ հարցերի նախկին ոստիկանապետը չպատասխանեց: