Բացել լրահոսը Փակել լրահոսը
88
A A
Բիզնես

«Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարն՝ առանց իմ համաձայնության, հատկապես՝ կոմերցիոն նպատակներով» (տեսանյութ)

Vnews-ը հարցազրույց է ունեցել ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն, հայկական Softconstruct ընկերության և VBET բրենդի համաշխարհային դեսպան Յուրի Ջորկաեֆի հետ:

 

Հ: Շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար և շնորհավորում ենք FIFA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կկիսվե՞ք զգացողություններով:

 

ՅՋ: Այո, վերջերս ես դարձա FIFA հիմնադրամի գլխավոր տնօրեն: Եվ սա ևս մեկ առիթ է խորհելու, թե ինչպես զարգացնել ֆուտբոլը այն տեղերում, որտեղ դա բարդ է անելը կամ, որտեղ ընդհանրապես չկա ֆուտբոլ: Հիմնադրամի ծրագրերը կուղղվեն այն համայնքներին, մարդկանց և երեխաներին, որոնք, ցավոք, չունեն ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն, չունեն կրթություն  և իրենց կյանքում հաճելի պահեր ունենալու հնարավորություն: Մենք ծրագրում ենք մեծամասշտաբ միջոցառումներ ամենուր: Եվ քանի որ ՖԻՖԱ-ն հնչեղ անուն է և հզոր կազմակերպություն, հիմնադրամն էլ պետք է լինի այդ բարձունքին: Այսպիսով, ներկայումս իմ գործն է՝ գնալ այնտեղ, որտեղ մարդիկ պահանջում են, ինչպես նաև այնտեղ, որտեղ կարծում ենք, որ մեր ներգրավվածությունն ու միջամտությունն անհրաժեշտ են:

 

 

Հ: Կպատմե՞ք է որն է այս անգամ Հայաստան այցի Ձեր առաքելությունը:

ՅՋ: Ինչպես գիտեք, արդեն մեկ տարի է, ինչ ես Softonstruct կոչվող հայկական ընկերության դեսպան եմ: Այն պահից ի վեր ինչ ես ծանոթացա այս ընկերության սեփականատիրոջ ՝ Վիգենի հետ, մենք շատ մտերմացանք և բարեկամացանք և ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում գալ Հայաստան, ես առիթը բաց չեմ թողնում՝ գալու և լինելու իր կողքին, ներկայացնելու այս հոյակապ ձեռնարկատիրոջը և մարդուն և այն ամենը ինչ  նա անում է երկրի համար, Ինձ համար դա շատ կարևոր է:

Այսօր ես Softconstruct-ի անունից հրավիրված եմ WCIT-ին: Անհավատալի բան է: Եվ այն, որ WCIT Հայաստանում է, դա ուղղակի արտակարգ է: Ես տեսնում եմ մարդկանց ոգևորությունն ու հուզմունքը: Կան շատ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, սա շատ կարևոր է, քանի որ տեխնոլոգիան է, թերևս, Հայաստանի ապագան: Հունիսին, երբ ես Հայաստանում էի, առիթ ունեցա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ ճամփորդության գնալու: Գնացինք Վանաձոր՝ մրցանակներ պարգևելու երիտասարդ ստեղծարարներին և ձեռներեցներին:

Երևանից Վանաձոր ճանապարհը մեքենայով տևեց երկուսուկես ժամ, և նախարարն ինձ բացատրեց, թե տեխնոլոգիան ինչ կարող է տալ Հայաստանին, և թե ինչքան լավ կողմնորոշում և տաղանդ ունեն հայերը  այս ոլորտում: Նա ինձ բացատրեց ամեն ինչ, և ես ինքս էլ տեսնում եմ ու ինչով հիանում: Կա  ապագա և կան լավ նախադրյալներ և ծրագրեր երկրի համար, երիտասարդության, Softconstruct-ի նման ընկերությունների համար, որոնք աշխատում ու զարգանում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Այսպիսով, վերադառնամ WCIT- ին, և ասեմ, որ չնայած որ ես այս ոլորտից չեմ, բայց ես հասարակական գործիչ եմ, և կարևորում եմ իմ՝ այստեղ ներկա գտնվելն ու ՀՀ կառավարության այսպիսի

նախաձեռնություններին աջակցելը:

 

Հ: Ունե՞ք արդյոք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կամ գուցե կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու պլաններ:

ՅՋ: Ես հիմա ՖԻՖԱ-ում եմ և ՖԻՖԱ-ն շատ է աջակցում  Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիային: Վերջերս ՖԻՖԱ-ն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքեց զարգացման պայմանագիր:

Հաջորդ 5 տարիների ընթացքում կիրականացվի ավելի քան 50 փոքր ֆուտբոլային դաշտերի ստեղծում և բարեկարգում, նպատակն այն է, որ բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր Երևանում չեն բնակվում, ամբողջ հայ բնակչությանը՝ հնարավորություն տրվի ֆուտբոլային դաշտ ունենալու: Այս ծրագիրը շատ հավակնոտ է, այն 90%-ով ֆինանսավորվում է ՖԻՖԱ-ի կողմից, և դա մի բան է, որը ստորագրվել է նախքան իմ ժամանումը, բայց, ես ներկա եմ, որպեսզի այն իրագործվի և հենց այն բանի համար, որ Հայաստանը զարգանա նաև սպորտով, քանի որ ես հավատում եմ, որ սպորտը դարձել է զարգացումն ապահովող բավականին անհավատալի գործիք, և Հայաստանում անհրաժեշտ է ունենալ ավելի շատ ենթակառուցվածքներ և ավելի շատ միջոցներ՝ հայ երիտասարդներին, բոլոր երիտասարդ աղջիկներին և տղաներին, միշտ շատ կարևոր է նշել աղջիկներին և տղաներին համախմբվելու սպորտի շուրջ: Սպորտի, որն, ինչպես ասացի, համախմբում է,  կրթում  է և կապում մարդուն հասարակության հետ: Ֆուտբոլը շատ կարևոր է: Դրա համար էլ այն ամենը, ինչ տեղի է ունենալու Հայաստանում ֆուտբոլի ոլորտում՝ անկախ նրանից, ես ներգրավված կլինեմ, թե ոչ, միշտ ուշադիր կլինեմ:

 

 

Հ: Վերջերս հրատարակվել է Ձեր մասին պատմող գրքի հայերեն տարբերակը, տեղյա՞կ եք արդյոք և ի՞նչ եք մտածում այդ մասին:

ՅՋ: Շատ պատվաբեր է և անհավատալի, երբ նայում եմ այս գրքին, որը ես տեսա խանութի ցուցափեղկին, որը գրված է հայերենով և ունի հայկական հոտ, այն ինձ հիշեցրեց, տատիկիս, ով գիտեր հայկական այբուբենը և ով կարդում էր հայկական գրքեր: Այսօր հայերենով գրված իմ պատմությունը տեսնելը ինձ շատ է հուզում և շոյում: Այս գիրքը շատ խորհրդանշական է և շատ հզոր է ինձ համար, այն ինձ է ներկայացնում: Բայց ես գիտեմ, որ այն նաև ասոցացվում է այլ բաների հետ, որոնք կոմերցիոն են, և որոնք ինձ համար անընդունելի են և դուրս են էթիկայի նորմերից: Գրքի առաջին երկու էջերում ես տեսա գովազդ, որն օգտագործում է իմ կերպարը, այն ոչ թե հորդորում էր կարդալ և սովորել, այլ հորդորում էր այլ բան, ինչը ինձ բնավ դուր չեկավ:

Ես հասարակական գործիչ եմ, և գիտեմ, որ Հայաստանում բոլորն ինձ սիրում են, և ես սիրում եմ բոլորին, բայց երբեմն ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ օգտագործում են իմ կերպարն՝ առանց իմ համաձայնության, հատկապես՝ կոմերցիոն նպատակներով:

Այսօր գիրքը վաճառվում է և դա լավ է, բայց պարզապես ես ուզում եմ, որ այն չօգտագործվի գովազդային նպատակներով: Գիրքը մի բան է, որ երիտասարդները պետք է կարդան և ներշնչվեն: Այն չպետք է  օգտագործվի որևէ ընկերություն գովազդելու համար: Այնպես որ, պետք է շատ զգույշ լինել, քանի, որ դա նախ իմ պատկերն է, բայց սա նաև ամբողջ Հայաստանի պատկերն է: Պետք է գիտալցել, որ ամեն ինչ չէ, որ կարելի է անել:

Այնպես որ, ես չեմ ուզում կասկածել որևէ մեկի ողջախոհությանը, այլ ուշադիր կլինեմ տրված խոստմանը, որին՝ ըստ ինձ,  յուրաքանչյուր մարդ պետք է հավատարիմ մնա: