Կոռուպցիոն լրացուցիչ ռիսկ չեմ տեսնում․ Վարուժան Հոկտանյանը՝ աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացմանը։
ԱԺ ամբիոնից վարչապետի ներկայացրած պարզաբանումները Վարուժան Հոկտանյանին որևէ կերպ չեն համոզել․
«Ես այստեղ կոռուպցիոն լրացուցիչ ռիսկ չեմ տեսնում, այսինքն՝ այնպես չի, որ եթե գաղտնի եղավ, կոռուպցիոն ռիսկերն ավելացան կամ կոռուպցիայի դրսևորումներն ավելացան։ Այդ նախարարները եթե կոռուպցիայի մեջ ներքաշված են, դժվար թե դա ավելի վատացնի իրավիճակը։ Ընդհակառակը՝ պետական պաշտոնյաների և հանրային ծառայողների արժանավայել աշխատավարձը նախապայման է, որպեսզի նրանք չներքաշվեն կոռուպցիայի մեջ»։
Ինչ վերաբերում է գաղտնիության խնդրին, Վ․ Հոկտանյանը նշում է․
«Շատ թույլ արդարացում է ասելը՝ սպասեք մինչև հունիս, հայտարարագրերը կտեսնեք»։