Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հայկական չորս նախագիծ մասնակցում է համատեղ արտադրողների ֆորումին (տեսանյութ)

Եվրոպական Ֆիլմերի Փառատոնի շրջանակներում, Երևանում անցնում է ԵվրասիաԴոկ համատեղ արտադրության ֆորումի երկրորդ փուլը։ Առաջին փուլը՝ Եվրասիադոկ սցենարական զարգացման Հայաստանյան դասընթացը, որի նպատակն էր հրավիրված ֆրանսիացի մասնագետի ուղղորդմամբ կրթել վեց հայ հեղինակ ռեժիսորների, օգնել նրանց զարգացնելու իրենց վավերագրական ֆիլմերի նախագծերը, անցավ սեպտեմբերին: 

«Նման քննարկումը օգնում է հեղինակներին տեսնել իրենց նախագծի ուժեղ և թույլ կողմերը, հասկանալ սեփական հնարավորությունները և համատեղ արտադրող գտնել»,-ասում է ֆորումի համադրող Արևիկ Ավանեսյանը։ 

Ֆորումին ներկայացրած նախագծի մասնակիցները՝ Ուկրաինայից, Վրաստանից, Թուրիքիայից, Բելոռուսից և Հայաստանից են։ Եվրոպացի գնորդները, փառատոնային ներկայացուցիչներ և պրոդյուսերներ կծանոթանան նախագծերին։ 

Արևիկ Ավանեսյանի խոսքով, ԵվրասիաԴոկը լավ հնարավորություն է Հայաստանի համար, մշակութային տեսանկյունից՝ մեր պատմությունները համաշխարհային հարթակ տանելու համար, կրթական տեսանկյունից մեր կինոգործիչներին եվրոպական չափանիշների հասցնելու համար և, ինչու չէ, նաև բիզնեսի զարգացման տեսանկյունից կինոարտադրության ոլորտի զարգացմանը նպաստելու և համատեղ արտադրությունների թիվը ավելացնելու համար։

Նա նշեց, որ ԵվրասիաԴոկը գործում է Հայաստանում արդեն ութ տարի և այս տարիների ընթացքում ապացուցել է իր օգտակարությունը։ 2017 թվականին ծրագրի համատեղ արտադրության ֆորումի ժամանակ ներկայացվել է չորս հայկական նախագիծ, որոնք հետաքրքրություն են առաջացրել և ադյունքում չորսն էլ գտել են համատեղ արտադրողներ։ 2018-ի դասընթացից հետո ընտրվել էին ևս չորս հայկական նախագծեր, որոնցից երեքը ունեցան համատեղ արտադրող Ֆրանսիայից և Գերմանիայից, իսկ չորրորդ նախագիծը շահեց հատուկ հրավեր՝ Գերմանիայի հայտնի և վավերագրական կինոյում կարևոր դեր ունեցող Լայպցիգի փառատոնի նախագծերի մրցույթում  ներկայանալու համար։ 

Այս տարվա դասընթացի ավարտին, վեց նախագծերից, ընտրվել է չորսը՝ համատեղ արտադրողների ֆորումին մասնակցելու։