Իտալացուն շախմատն էր դուր եկել
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի գխավորած պատվիրակության ներկայացուցիչների մի մասն այսօր Գյումրիում էր:
Քաղաքապետի հետ հանդիպումից հետո, հյուրերը Ձիթողցյանների տանը մասնացել են մի շարք ծրագրերի քննարկմանը,մասնավորապես, անդրադարձ է եղել Գյումրիում տեխնոպարկի գործարկման անհրաժեշտությանը:
Իտալական պատվիրակությունը գլխավորող տնտեսական զարգացման նախարարի տեղակալը իր երկրում ղեկավարում է տեղեկատվական տեխնոլոգիաների նորարության եւ թվային հեռուստատեսության ոլորտը: Պատվիրակությունը Գյումրիում հետաքրքրվեց հատկապես տեխնոպարկի հետ կապված ծրագրերով:
«Իտալական պատվիրակությանը Գյումրու զարգացման մոդելը ներկայացնելով կփորձենք հնարավոր համագործակցության ճանապարհ հարթել»,-ասել է էկոնոմիկայի նախարարը:
Գյումրիում նախատեսվում է տեղեկատվական ընկերությունների ստեղծում, ամեն դեպքում տեխնոպարկի գաղափարը գաղափարական մակարդակից առավել իրականի է անցնելու:
Համագործակցության արդյունքում ներդրվող գումարների մասին տեղի պատասխանատուները դեռեւս հստակ տեղեկություններ չունեն, սակայն նշում են՝ տեխնոպարկի համար բյուջեում նախատեսվել է, շուրջ 200 մլն դրամ:
Գյումրու քաղաքապետը իտալացի հյուրերի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Գյումրին Հայաստանի հայրաքաղաքն է, հնագույն մի քաղաք, որն հարուստ պատմություն եւ հպարտանալու անցյալ ունի, գյումրեցու պատվախնդրությամբ եւ հյուրասիրությամբ էլ քաղաքապետը հյուրերին նվերներով ճանապարհեց:
Պաոլո Ռոմանին սակայն այնքան էր հավանել ընկերոջը նվիրած շախմատը, որ իրեն նվիրած գավաթի հետ փոխանակելով խոստացավ Վարդան Ղուկասյանի հետ Հայաստանում համացանցի որակի բարելավումից հետո ինտերնետով շախմատ խաղալ:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ