Բացել լրահոսը Փակել լրահոսը
84448476_290468558597254_6346062467604414464_n
A A
Քաղաքականություն

Մակունցը վստահ է, որ նախագահը ստորագրելու է հանրաքվե անցկացնելու վերաբերյալ նախագիծը (տեսանյութ)

Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ ԱԺ դահլիճում նիստ էր, և «Իմ քայլը» խմբակցությունը չի հասցրել քննարկել և դիրքորոշում ունենալ այդ կապակցությամբ։ Մենք կքննարկենք, և անպայման տեղյակ կպահենք հարնությանը, թե ինչ ենք պատրաստվում անել։ ԱԺ-ում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելուց հետո ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցողների կոչին, թե Հայաստանի իշխանությունները դիմեն Վենետիկի հանձնաժողովին՝  եզրակացություն ստանալու Սահմանադրության մեջ եւ հարակից օրենքներում փոփոխություններ անելուց առաջ։

Լիլիթ Մակունցն ասաց, որ ընդունված նախագիծը պետք է ուղարկվի ՀՀ նախագահին, որը պետք է ստորագրի կամ չստորագրի այն։ Ըստ Լիլիթ Մակունցի՝ Սահմանադրական դատարան նախագիծը ուղարկելու անհրաժեշտություն չի լինելու։ Իշխող ուժի ղեկավարը վստահ է, որ նախագահը ստորագրելու է նախագիծը։

«Մենք ունենք այնպիսի տպավորություն, որ նախագահը համերաշխ է այն մոտեցման հետ, որն ունի «Իմ քայլը» խմբակցությունը»,- ասաց Լիլիթ Մակունցը։