Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գործարարը բողոքում է, որ օզոնով ախտահանող սարքերի արտադրությանը կառավարությունը չի օժանդակում (տեսանյութ)

«Էյ-Բի-Սի- Անի» ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյանը վստահեցնում է, որ իր ընկերության կողմից արտադրված օզոնային սարքերը կարող են կանխել  կորոնավիրուսի վարակի տարածումը: Մեծաքանակ արտադրանքի աջակցության ակնկալիքով դիմել է կառավարությանը, սակայն Էկոնոմիկայի նախարարից տեղակալից ստացել է պատասխան, որ աջակցությունը կարող է լինել միայն վարկավորման տեսքով: Վերջինիս պնդմամբ ավելի ուշ տեղեկացել է, որ ֆինանսավորում է տրվել մեկ այլ ընկերության, որը դիմել է իրենցից ավելի ուշ.

«2020 թվականի մարտի 1-ին, երբ ՀՀ-ում պաշտոնապես հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, մեր ընկերությունը որոշեց թողարկել օզոն արտահանող սարքեր, և ընդամենը երեք օրվա ընթացքում մենք ունեինք առաջին օրինակը: Դիմեցի «Ստանդարտների ազգային ինստիտուտ » ՓԲԸ-ին և դիմում ներկայացրեցի Շրջակա միջավայրի նախարարին՝ պետական կառույցների կողմից  չափորոշիչներին համապատասխանեցնելու համար և բավականին արագ պատասխան ստացա: Հետո զանգահարել եմ Առողջապահության նախարարության Թեժ գծին՝ նշելով, որ մեր սարքերը կարող են ախտահանել առողջապահական բուժհիմնարկները»: 

Արա Խաչատրանը նշում է, որ հանդիպել է նաև վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանին, վերջինս առաջարկել է դիմում ներկայացնել՝ գործին օրինական ընթացք տալու համար:

«Խնդիրը նրանում էր, որ մեծաքանակ արտադրության համար անհրաժեշտ էր, որ պետությունը հովանավորեր 30 մլն դրամ, որպեսզի սարքերը տեղադրվեին բուժհիմնակներում և օգտագործվեին զորամասերի պահեստներում՝ վարակի չտարածման և սնունդը ավելի անվտանգ պահելու համար, դիմումում այդ մասին նշված էր: Մարտի 30-ին զանգահարել եմ՝ ճշտելու, թե դիմումի հետ կապված ի՞նչ ընթացք կա, պարզվել է, որ մարտի 20-ից 30-ը նոր դիմումը վարույթ են ընդունել, ինձ համար զարմանալի էր այդպիսի դանդաղ արձագանքը: էկոնոմիկայի նախարարի տեղակալի կողմից էլեկտրոնային տարբերակով  ստացել եմ պատասխան, որով առաջարկվում է վարկ վերցնել՝առաջարկելով որոշակի պայմաններ: Դա ստանդարտ պատասխան է, որը ուղարկում են այն տնտեսվարողներին, որոնք դիմում են ֆինանսական խնդիրների համար: Հետո իմացա, որ մեկ այլ ընկերություն, որ դիմել է պետական մարմիններին՝ Առողջապահության նախարարությանը, և զարմանալի կարճ ժամանակահատվածում նախարարությունը իրենց արձագանքել է և պատվիրել սարքավորումներ: Հարցը ոչ թե այն է, թե ինչու են իրենց դիմել, մեզ չեն դիմել, այլ մեզ հետաքրքիր է, եթե կա պետական և հանրային պահանջ՝ նման սարքերի արտադրության համար, ինչի՞ չի գործում առողջ մրցակցություն: Անընդհատ բարձրաձայնվում է, որ մեկ անձից գնում իրականացնելը ճիշտ չէ, ես էլ եմ համաձայն, մենք կողմնակից  ենք, որ շատ լինեն նման սարք արտադրողներ, քանի որ դա մրցակցություն կապահովվի՝ սարքերը ավելի կկատարելագործվեն:Մենք ավելի շուտ ենք դիմել, և թող կառավարությունը պարզի թե, որ օղակում, ո՞վ է թերացել»:

Հարցով դիմեցինք նաև Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին աջակցությունը տրամադրվում է միայն երրորդ միջոցառմամբ, որին դիմելու համար  պետք է հայտ ներկայացնել, և քննարկումից հետո կորոշվեն վարկի տրամադրման կանոնները: