Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հեռավար եղանակով կազմակերպվող աշխատանքի պարագայում աշխատավարձը ամբողջությամբ պետք է վճարվի (տեսանյութ)

Արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել Աշխատանքային օրենսգրքի որոշ դրույթները՝ գործատու-աշխատող հարաբերություններում հակասություններից խուսափելու համար: Գործադիրը ԱԺ-ին ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Հեռավար եղանակով կազմակերպվող աշխատանքի պարագայում աշխատավարձը ամբողջությամբ պետք է վճարվի: Նախագիծը ներկայացնելիս հստակեցրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը՝ հավելելով, որ սա չի համարվի աշխատանքային պայմագրի դրույթի փոփոխություն:

Տրվել է նաև հեռավար աշխատանքի սահմանումը:

Անհաղթահարելի ուժով պայմանավորված աշխատանքի կասեցման դեպքում գործատուն իրավունք ունի չվճարել աշխատողին, բայց հստակ տրվելու է անհաղթահարելի ուժի սահմանումը:

Բարի կամք դրսևորելու դեպքում կարող է նաև վճարել, -սա ամրագրվել է օրենքով:

Ֆորսմաժորային իրավիճակում աշխատողի պահանջով միայն գործատուն կարող է նրան տրամադրել չօգտագործված արձակուրդային օրերը,-ներկայացրեց Ուդումյանը՝ հավելելով, որ սա ամենահարմար ժամանակն է աշխատողին արձակուրդ տրամադրելու:

Ըստ փոփոխությունների՝ գործատուն իրավունք չունի լուծել աշխատանքային պայմանգիրը այն աշխատողների հետ, ովքեր իրավիճակով պայմանավորված չեն ներկայացել աշխատանքի կամ ներկայացել են ավելի ուշ:

Գործում է նաև մեկ այլ կարգավորում.

«Այն ծնողները, ովքեր դպրոցական, նախաուսումնական, ուսումնական հաստատությունների փակման, արձակուրդների տեղափոխման արդյունքում ստիպված են մնալ տանը և խնամել իրենց երեխաներին, ապա երկու ժամ ուշանալու դեպքում աշխատավարձը կշարունակի վճարվել ամբողջությամբ, երկու ժամից հետո կվճարվի փաստացի կատարված աշտանաքին համարժեք»,-ներկայացրեց փոխնախարարը:

Արտաժամը 4-ից դարձել է 8 ժամ:

Աշխատողները կարող են դիմել Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմին, եթե կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են: