Հանրային տրանսպորտում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ ուժեղացված և լայնածավալ վերահսկողություն է իրականացրել Երևանում և Արմավիրի մարզում։ Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկումների և վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ։
?Մասնավորապես՝ միկրոավտոբուսի առջևի նստատեղին ուղևորափոխադրումը կատարվել է միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, արձանագրվել է նաև առանց դիմակի ուղևորների փոխադրման դեպք։
? Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև եղել են ուղևորներ, ովքեր չեն կրել դիմակներ:
ՃՈ կողմից, խախտումների բնույթով պայմանավորված, կազմվել են համապատասխան արձանագրություններ։