A
A
Հադրութի շրջանի մի շարք համայնքներում հատուկ ռեժիմ է սահմանվում
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում (http://bit.do/fFWoD), համաձայն որի, հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի
✅Հարթաշեն,
✅Քյուրաթաղ,
✅Ակնաղբյուր
✅Ուխտաձոր համայնքներում:
Համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածք մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած:
Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու արդյունքում:
Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության:
Համայնքներում կասկածվող շրջանակներից թեստավորման նպատակով նմուշառում է իրականացվում:
‼️ Այս ու սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: