A
A
Ինչու են խուզարկում Ծառուկյանի տունը․ Արայիկ Հարությունյանի ակնարկը
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում ակնարկել է՝ ինչու է խուզարկություն արվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Նա նկար է հրապարակել՝ արձագանքելով ԲՀԿ-ականների հայտարարություններին։
«Այսպես են մտածել երկրի մասին` միլիարդավոր դրամներ ծախսելով ձայն գնելու համար: Երբ ասում եք` դեժավյու, մի շտապեք: Դեժավյուն նույն իրավիճակի կրկնության զգացողությունն է: Այնինչ վստահ եմ, որ լինելու է իրավական գործընթացի շարունակություն և հանգուցալուծում:
Ընտրատարածք # 8
Ձայնը 10.000 դրամ»։
Փաստաթուղթը հրապարակել են նաեւ այլ պաշտոնյաներ։