Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հո ես իմ ձայնը չեմ կտրելու»․ Ծառուկյանը գնաց ԱԱԾ՝ հարցաննության (տեսանյութ)

«Մինչև իմ ձայնը չեմ կտրելու, իրականությունը ներկայացնելու եմ»: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու հարցը այս պահին քննարկվում է Ազգային ժողովում:

Ծառուկյանը պնդում է՝ այսօր Հայաստանում փորձում են վախի մթնոլորտ ստեղծել.

«Ամբողջ ներքին զորքերը սահմանից բերել են ու իրենք խոսում են, որ ժողովրդի հարյուր տոկոսանոց վստահություն ունեն»:

Ծառուկյանը պնդեց, որ եթե իրեն կալանվորեն, ոչ միայն ամբողջ թիմը, այլ նաև համակիրները շարունակելու են ամեն ինչ անել:

ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին սպասում էին ԱԺ բակում: Ծառուկյանը նրանց հետ գնաց ԱԱԾ՝ հարցաննության: