ՈՒԵՖԱ-ն կողմորոշվել է Չեմպիոնների և Եվրոպայի լիգաների վերսկսման հարցում
Աջակցիր «Ա1+»-ինՉեմպիոնների և Եվրոպայի լիգաների մնացած խաղերի օրացույցն արդեն պատրաստ է: Այդ մասին հայտնում է իտալական La Gazzetta dello Sport-ը:
Օգոստոսի 7-ին կայանալու են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղերը, ընդ որում չկայացած «Ռոմա» - «Սևիլյա» և «Ինտեր» - «Խետաֆե» հանդիպումները կկայանան չեզոք դաշտում և հաղթողը կորոշվի մեկ խաղում:
Օգոստոսի 7-ին և 8-ին նախատեսված են չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից հետաձգված չորս պատասխան խաղերը.
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» (առաջին խաղը՝ 2:1)
«Յուվենթուս» - «Լիոն» (0:1)
«Բավարիա» - «Չելսի» (3:0)
«Բարսելոնա» - «Նապոլի» (1:1)
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ մտած 8 թիմերն այնուհետև կհավաքվեն Լիսաբոնում, որտեղ օգոստոսի 12-15-ը կկայանան 1/4 փուլի խաղերը, օգոստոսի 18-19-ին՝ կիսաեզրափակիչները, օգոստոսի 23-ին՝ եզրափակիչը: Արդեն հայտնի են այդ մինի-մրցաշարի չորս մասնակիցները: Դրանք են իտալական «Ատալանտան», Մադրիդի «Աթլետիկոն», գերմանական «ՌԲ Լայպցիգը» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն:
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կկայանան Գերմանիայի չորս քաղաքներում՝ Ֆրանկֆուրտում, Դույսբուրգում, Գելզենկիրխենում և Քյոլնում: Խաղերը կկայանան օգոստոսի 10-ին, 11-ին, 16-ին, 17-ին և 20-ին: Եզրափակիչը նախատեսված է անցկացնել Քյոլնում:
Եվրոպայի ֆուտբոլային միությունն դեռ չի հաստատել սույն խաղացանկը, սակայն այսօր և վաղը կայանալիք գործադիր կոմիտեի նիստում այն հավանաբար կվավերացվի միության կողմից: Թիմերը չեն կարող կատարել հինգ փոխարինում, ինչպես ընդունված է շատ երկրների առաջնություններում՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Խաղերը կանցվեն առանց հանդիսականների: Այս հարցում ՈՒԵՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի քառորդ եզրափակիչների վիճակահանության ժամանակ, որը նախատեսված է անցկացնել հուլիսին:
Հիշեցենք, որ Հռոմի «Ռոմային» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ պատրաստվում է Իտալիայի առաջնության վերսկսմանը: