Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խիստ հանձնարարական է տրվել, որ պատմա-մշակութային բոլոր հուշարձանները հնարավորինս հանվեն գերակա շահի ծրագրից․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետարքրքրվեց, թե ինչպիսի՞ն է կառավարության մոտեցումը պատմա-մշակութային շինությունների վերաբերյալ, որոնք ներառված չեն հուշարձանների ցանկում, ինչպես նաև Ֆիրդուսու թաղամասի հետ հնարավո՞ր է լինեն որոշումներ, որոնք այս կամ այն կերպ կարող են փարատել քաղաքացիների մտահոգությունները։

Փոխվարաչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Ֆիրդուսի թաղամասի գործընթացը սկսել է 2007-2008 թվականներից սկսած, իսկ 2015 թվականին հաստատվել այդ ժամանակվա Քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։ 

«Ի՞նչ գործընթացներ են տեղի ունեցել հեղափոխությունից հետո։ Նախևառաջ այս բոլոր ծրագրերը, որոնք որ որոշ ծավալով գերակա շահի հետ կապ են ունեցել, նրանք բոլորը փոխկապակցված են եղել։ Եղել են բազմաթիվ ընտանիքներ, որոնք որ «Գլենդել Հիլլզ» ընկերության սնանկացման պատճառով մի իրավիճակում են հայտնվել, որ իրենք գումարներ են վճարած եղել, և փաստացի իրենց բնակարանային ապահովության հարցը կախված է եղել օդում»,- շարունակեց Ավինյանը։

Հեղափոխությունից հետո, փոխվարչապետի խոսքերով, Ֆիրդուսի թաղամասից և այլ թաղամասերից բնակարանային ապահովության մասով 438 ընտանիքից ոմանց տրվել է  գումարային փոխհատուցում, ոմանց՝ պատրաստի բնակարան, իսկ հեղափոխությունից հետո գումարային փոխհատուցումները կրկնապատկվել են։

«Այսինքն՝ որոշակի աշխատանք տանելուց հետո հնարավորություն ենք տեսել, որ ներդրողներն էլ առավել մեծ գումարներով և շուկայականին մոտարկված և շուկայականից մի փոքր ավել գներով գնումներ իրականացնեն»,- ընդգծեց Ավինյանը՝ հավելելով, որ ներդրողները ներդրել են մոտ 70 միլիոն դոլար։

Պատմա-մշակութային շինությունների մասով փոխվարչապետն ասաց, որ խիստ հանձնարարական է տրվել, որ պատմա-մշակութային բոլոր հուշարձանները հնարավորինս հանվեն գերակա շահի ծրագրից։

 

Մանրամասները՝ տեսանյութում