A
A
Սա ո՛չ մեր հաղթանակն է, ո՛չ էլ իշխանության պարտությունը․ Իվետա Տոնոյանը՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, ասաց․
«Սա ո՛չ մեր հաղթանակն է, ո՛չ էլ իշխանության պարտությունը»։
Նրա խոսքով՝ այս որոշումը եկավ ապացուցելու իրենց տեսակետները, որ որևէ հիմք չկա Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու։ Ինչ վերաբերում է ՍԴ-ի վերաբերյալ իշխանական խմբակցության նախաձեռնությանը, Տոնոյանն ասաց՝ ցավում է, որ այսօր՝ արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրը օրհասական վիճակի մեջ է, իշխանությունները շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել Սահմանադրական դատարանի կամ դատավորների նկատմամբ։
«Փորձ է արվում ունենալ ձեռնասուն Սահմանադրական դատարան»,- ասաց նա։