«Սա ՍԴ-ի ճգնաժամի լուծում է»․ Վահե Գրիգորյանն այսուհետ նիստերին կմասնակցի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես համարում եմ, որ սա ՍԴ-ի ճգնաժամի լուծում է եւ միանշանակորեն ողջունում եմ ԱԺ այս քայլը»։
Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը' շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների առիթով և այն համարելով համարձակ ու պատմական քայլ։
«Առաջին անգամ ԱԺ-ն, հանդես գալով սահմանադրի անունից, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով՝ այդ փոփոխությունը նվիրել է հենց Բարձրագույն դատարանին՝ ՍԴ-ին՝ դրանով ընդգծելով ՍԴ կարեւորությունը պետական մարմինների համակարգում եւ այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման»,-ասաց նա:
Գրիգորյանը նաև հայտնեց, որ այսուհետ նիստերին մասնակցելու է, նախկինում ներկայացել է աշխատանքի, բայց նիստերին չի մասնակցել.
«Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար»:
Ինչ վերաբերում է նրան, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հետ է վերցրել ՍԴ ներկայացրած դիմումը, Վահե Գրիգորյանն ասաց, որ չի ուզում մեկնաբանել, քանի որ դա նրանց իրավունքն է։ ԲՀԿ-ի դիմումի վերաբերյալ ևս դիրքորոշում չհայտնեց, ասաց՝ կքննեն և կհասկանան՝ արժե՞ վարույթ ընդունել, թե ոչ։
Գրիգորյանը նաև հայտարարեց, ոչ ՍԴ նախագահի պաշտոնին չի հավակնում։