Բացել լրահոսը Փակել լրահոսը
89580857_626310934597378_811223114946969600_n
A A
Պաշտոնական

Վրաստանի կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»․ aliq.ge

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել», գրում է aliq.ge-ն։

Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են:

«Նրանք եկել են Հայաստանից, թետավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդն ամենայն հավանականությամբ՝ Վրաստանի քաղաքացի է», — ասել է Էզուգբայան:

Stopcov-ը տեղեկացնում է, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 921 է, որոնցից  781-ն ապաքինվել է, 14-ը՝ մահացել:

Աղբյուր՝ aliq.ge