Բացել լրահոսը Փակել լրահոսը
close-up-hands-baby-mom-photo-wallpaper-1920x1080
A A
Պաշտոնական

«Հայաստանում ծնելիությունը նվազել է հատկապես գյուղական համայնքներում»

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ծնելիությունը նվազել է հատկապես գյուղական համայնքներում։ Հենց այս պատճառով է կառավարությունը 2019-ին հայտարարել առավելապես գյուղերին ուղղված աջակցության ծրագրերի կարևորության մասին։

Բացի այդ, ժողովրդագրական ծրագրերը սովորաբար միտված են մարդկանց վարքագծի փոփոխությանը, այսինքն՝ ավելի շատ ապագայի մասին են։ Իսկ ամենակարևոր բաղադրիչը նախապես հայտարարել և իրազեկելն է քաղաքականության մասին, որպեսզի ընտանիքի և երեխայի ծնունդի պլանավորումը դառնա արդյունք։ Սա է ժողովրդագրական ծրագրերի մշակման ամբողջ տրամաբանությունը։
Եվ այսպես հուլիսի 1-ին ուժի մեջ են մտնում հետևյալ փոփոխությունները․
 Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։

 Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ հուլիսի 1-ից հետո ծնված երեխայի խնամքի համար:
  Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:
 

Առաջին և երկրորդ երեխայի համար տրվող ծննդյան միանվագ գումարը նախկին 50․000 և 150․000 դրամի փոխարեն կկազմի 300․000 դրամ։
 

Մեկնարկում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագիրը»։