Բացել լրահոսը Փակել լրահոսը
107609525_1487907738061579_9071799085498477439_n
A A
Պաշտոնական

Արտաշատի ԲԿ-ն մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով 1000 պացիենտների․ քանի՞սն են ապաքինվել

Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1000 պացիենտների:


Արտաշատի ԲԿ-ից հայտնում են, որ հիվանդները եղել են ինչպես միջին, այնպես էլ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:


 Արձանագրվել է մահվան 29 դեպք /0,3%/ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

 Այսպիսով, այս ընթացքում կենտրոնից առողջացած դուրս են գրվել 971 պացիենտներ:

 Ունեցել ենք 80 տարեկանից բարձր 29 պացիենտ, որից 21-ն առողջացել և դուրս է գրվել:
Կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած ամենածեր պացիենտը 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանն էր, ով օրեր առաջ առողջացած դուրս գրվեց կենտրոնից:

 Կենտրոնում այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 115 պացիենտ։