Պատերազմն ավարտվելու է Ալիևին և Էրդողանին ոչ ձեռնտու պայմաններով. Միքայել Զոլյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախյան հակամարտության հարցում բոլոր լուրջ սուբյեկտների շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, որովհետև ոչ Թուրքիայի մասնակցությունը, ոչ ահաբեկիչների ներկայությունը մեր տարածաշրջանում բոլորովին չեն համապատասխանում ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ իմքայլական պատգամավոր Միքայել Զոլյանը:
Վերջինս վստահ է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանում կա կոնսենսուս հետևյալ հարցերի վերաբերյալ, որ այս ամենը սկսել է Ադրբեջանը, երկրորդ, որ այս հակամարտությանն ուղիղ մասնակցում է Թուրքիան, և դա պետք է կանգնեցվի, որ կան ահաբեկիչներ գրոհայիններ, որոնք բերվել են Սիրիայից և այլ հակամարտության գոտիներից:
Ըստ պատագամավորի՝ այս կոնսենսուսին միացել է նաև Իրանը, որը լուրջ դերակատարություն ունի սահմանում: Ինչ գործողություններ կհետևեն այս արձանագրումներին, պատգամավորն ասում է՝ կորոշեն տվյալ երկրները.
«Գոյություն ունի շատ լայն՝ քաղաքական, ռազմական դիվանագիտական գործիքակազմ՝ հայտարարություններից մինչև պատժամիջոցներ»:
Պատգամավորը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ պատերազմն ավարտվելու է Ալիևին և Էրդողանին ոչ ձեռնտու պայմաններով: Ինչ վերաբերում է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հավանականությանը, Միքայել Զոլյանը նշեց, որ տարիներ ժամանակ եղել են նման խոսակցություններ, բայց մինչև հիմա նման բան տեղի չի ունեցել, ինչը նշանակում է՝ վերջիններիս ներկայությունը, գոնե առայժմ, իրատեսական չէ: