A
A
«Արարատ-Արմենիան» ՀՀ Պրեմիեր լիգա խաղում 7:0 հաշվով ջախևախեց «Շիրակին»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր վերսկսած VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջնության 8-րդ տուրի առաջին խաղում հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 7:0 հաշվով ջախջախեց Գյումրիի «Շիրակին»: Դաշտի տերերի կազմում երկուական գոլ խփեցին Յուսուֆ Օկուբանջոն, Մաիլսոն Լիման և Լուիս Օգանան, մեկ՝ Դավիդ Խումանեսը:
«Արարատ-Արմենիան» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում և վաստակելով 5 միավոր, բարձրացավ 7-րդ հորիզոնական: «Շիրակը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և վաստակած 1 միավորով այժմ զբաղեցնում է վերջին՝ 10-րդ հորիզոնականը:
Տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 18-ին և 19-ին: