A
A
«Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստներ և աշխատակիցներ վարակվել են COVID-19-ով
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի վերջին թեստերը դրական են եղել։
Ինչպես հայնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը, Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ուրարտուի» դեմ խաղից առաջ թիմի ներկայացուցիչները կանոնակարգի համաձայն PCR թեստ են հանձնել։ Այն դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, Ալիկ Առաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների մոտ։
«Փյունիկի» նշված ներկայացուցիչներն այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Համաձայն կանոնակարգի, «Փյունիկ» ՖԱ-ն թեստերի արդյունքներն ուղարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։