Երևանում կանցկացվի շախմատի համաժամանակյա խաղ՝ հանուն Արցախի
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 4-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվելու են համաժամանակյա խաղաշարեր միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուէլ Պետրոսյանի և Տիգրան Հարությունյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Խաղերը կանցկացվեն ակադեմիայի բակում: Առաջին 40 մասնակիցները խաղալու են 11։00-ին, երկրորդ 40-ը՝ 13։00-ին, երրորդ 40-ը՝ 15։00-ին։ Ժամակարգը՝ 60 րոպե գրոսմայստերներին, 40 րոպե՝ մասնակիցներին։
Խաղաշարերին մասնակցել կարող են դրամական հանգանակություն կատարող անձինք: Հավաքված ամբողջ գումարը կկրկնապատկվի և կփոխանցվի «Հայաստան» համահայկական և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամներին:
Նշենք, որ վերջերս նմանատիպ խաղաշար էր անցկացրել Հայաստանի կանանց շախմատի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը։