«Արարատը» հաղթեց «Շիրակին», «Գանձասար-Կապանը» չներկայացավ խաղին
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր նախատեսված երկու խաղերից կայացավ միայն «Արարատ» - «Շիրակ» հանդիպումը:
«Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց արարատցիների վստահ հաղթանակով՝ 4:0: «Արարատը» վաստակելով 13 միավոր, շրջանցեց «Ալաշկերտին» ու «Վանին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Շիրակը» 2 միավորով շարունակում է մնալ վերջին՝ 10-րդ հորիզոնականում:
«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա» խաղը չի կայացել դաշտի տերերի թիմի չներկայանալու պատճառով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտոնական նամակ է ուղարկել ՀՖՖ՝ տեղեկացնելով, որ թիմը դադարեցնում է ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում և VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում:
Վաղը տեղի կունենա տուրի վերջին հանդիպումը: Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում կընդունի «Լոռի ՖԱ»-ին: