Ամեն գիշեր հուշարձանը թեքվում է
Աջակցիր «Ա1+»-ինՙԱխուրյան՚ հուշակոթողի հարեւանությամբ բնակվող ախուրյանցիներն ամեն առավոտ աչքերը դեռ նոր բացած շտապում են կոթողի մոտ՝ ստուգելու՝ գիշերվա ընթացքում քար պոկվել է, թե ոչ: Զուգահեռ նաեւ հետեւում են, թե մի քանի ժամվա ընթացքում կառույցը որքան է թեքվել: Իսկ այդ սկվսել է 1988 թվականի երկրաշարժից հետո: Այսօր արդեն տարերային ցնցումներ չկան, խոնարհման պատճառն էլ եղանակային փոփոխություններն են:
Կոթողի հարեւանությամբ բնակվող ախուրյանցիները մտահոգված են իրենց ընտանիքների անվտանգության համար:
Դիմել են տարբեր կառույցների եւ ստացել հետեւյալ պատասխանը. կոթողը ճարտարապետական ոչ մի նշանակություն չունի եւ ոչ էլ հաշվառված է: Իրենք էլ ստիպված արգելել են երեխաներին տարածքում խաղալ, սակայն վերջիններս հաճախ են հայտնվում վտանգավոր գոտում: Ախուրյանցիներն էլ կառավարությունից հույսերը կտրած՝ ապավինել են գյուղապետարանին:
Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը նշում է, որ դժվարությունը կապված է կոթողի բարձրության ու հարեւանությամբ գտնվող կացարանների հետ: Այժմ փնտրում են համապատասխան շինկազմակերպություն, որի վիճակի լինի անվտանգ ապամոնտաժում կատարել:
ՙԲայց մինչ համապատասախան կազմակերպության ի հայտ գալը, կառույցը կարող է փուլ գալ՚, - ասում են ախուրյանցիները:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ