Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T014486
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը քննարկել են հայ-ռուսական էներգետիկ գործընկերության հարցեր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

 

Վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և Կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը:

 

Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ԲԲԸ գործունեությունը մեր երկրում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները:

 

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը: