Բացել լրահոսը Փակել լրահոսը
եվրախորհրդարան
A A
Քաղաքականություն

Արցախի կարգավիճակի հարցը պիտի լինի օրակարգում․Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարություն են արել։

 «Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա ծանր մարտերով, որոնք  հաջորդել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում լարվածությանը։

Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունը  ի պատասխան ենթադրյալ սադրանքներին, անցյալ տարվա նոյեմբերի 9-ի զինադադարից հետո ամենանամեծ խախտումն է, որի հետեւանքով  կան դեռեւս չհաստատված թվով՝ սպանված, վիրավոր և գերի ընկած զինվորներ։

Մենք կոչ ենք անում իրավիճակի արագ ապաէսկալացիայի և ողջունում ենք Եվրոպական Խորհրդի նախագահի ներգրավվածությամբ և Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարը։

Մենք կրկնում ենք, որ սահմանի հետ կապված տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝  դելիմիտացիայի եւ դեմարկացիայի, ոչ թե ուժի կիրառմամբ և միակողմանի գործողություններով։ Մենք դատապարտում են «սահմանագծման» ցանկացած փորձ, ինչպես նկատվում է  մայիսի 12-ից հետո ՀՀ  տարածք  Ադրբեջանի ներխուժումից հետո։

Մենք աջակցում և կոչ ենք անում բացել տնտեսական և տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսված է  նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության մեջ, որը մեծապես շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Այն ներառում է  կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի  Ինքնավար Հանրապետության միջեւ։ Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի տեքստին և խուսափեն չափազանց ծավալուն մեկնաբանությունից։  

Ավելին, մեզ անհանգստացնում են խափանված երթևեկության մասին հաղորդումները  ճանապարհներով, որոնք կապում են հայկական քաղաքներն ու գյուղերը Ադրբեջանի տարածքով, և  նման վարքագիծը հակասում է  հայտարարության ոգուն և անտեղի խոչընդոտում է տեղացիների կյանքը։

Ցավում ենք նաև, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, այդ թվում նաև Եվրախորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևի,   բազմաթիվ հայեր դեռեւս անազատության մեջ են, և մենք վերստին ուղղում  ենք մեր դիմումը Ադրբեջանի իշխանություններին այս հարցով։ Մենք  կրկնում ենք մեր կոչը՝ փոխանակել ականապատ դաշտերի բոլոր  քարտեզները, որպեսզի  խաղաղ բնակիչները վերադառնան նախկին հակամարտությունների շրջաններ։

Եվս մեկ անգամ  հիշեցնում ենք ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և լուծելու ցանկացած հարց բանակցային սեղանի շուրջ, մասնավորապես՝ վերսկսելու բանակցություններ հակամարտության տեւական կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ՝  Մինսկի խմբի համանախագահությամբ»,-ասված է հայտարարության մեջ։