Բացել լրահոսը Փակել լրահոսը
266175312_454841112679232_6406507533196555574_n
A A
Հասարակություն

Երևան է տեղափոխվել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխա

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադն այսօր Մեղրիից Երևան է տեղափոխել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխայի՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով:
Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ փոքրիկը գտնվում է համալսարանական բժիշկների վերահսկողության տակ. ստանում է համալիր բուժում՝ օքսիգենոթերապիա, ինգալացիոն և հակաբակտերային թերապիա: Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նշեմ, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ամենագնաց ռեանիմոբիլներն՝ անկախ եղանակից, կրիտիկական վիճակում հայտնված նորածիններին բուժօգնություն տրամադրելու նպատակով ուղևորվում են ամենահեռավոր մարզեր՝ հաղթահարելով դժվարամատչելի ճանապարհներ:

Բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 92-ից 96 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել բուժօգնության կարիք ունեցող փոքրիկների կյանքը:
Արտագնա ծառայության միջոցով տարեկան 800-ից ավելի նորածին Հայաստանի տարբեր ծննդատներից տեղափոխվում են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում ներդրված են նորածինների բուժման բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները:

Հավելեմ, որ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց դիմել է 45166 երեխա, որից 13362-ին բուժօգնություն է տրամադրվել ստացիոնար