Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՆԱԽԱՐԱՐ
A A
Հասարակություն

«Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ը պատրաստ է աջակցել ԱՆ բարեփոխումներին 

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչներին։  Ծրագրերի ավագ ղեկավար Էլսփետ Սութերսը ներկայացրել է ժողովրդավարության կայացման գործում պետություններին աջակցելուն ուղղված  Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։

Վերջինս անդրադարձել է Հայաստանում գործող հասարարական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերին, որոնք ներառում են նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները: Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախարարն ընդգծել է՝ որ գործընթացն իրականացվելու է հասարակական կազմակերպությունների հետ    սերտ և կառուցողական համագործակցությամբ: Գործընթացը մեկնարկել է բազմաշահառու հանրային քննարկումների անցկացմամբ, որին հաջորդել են  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքները, որոնց ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Վերջիններիս  կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը հաշվի են առնվել։

Հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացով, որին ի պատասխան նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղություններն ու իրականացման ընթացքը առանձնացնելով՝ դատավորների բարեվարքության գնահատմանն ուղղված բարեփոխումները։ 

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավոր հեռանկարները։ 

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն