Բացել լրահոսը Փակել լրահոսը
HX_new_Bord_2022_p
A A
Պաշտոնական

«Այբ»-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը հայտնի է

«Այբ» կրթական հիմնադրամը հայտնում է՝ ավարտվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) ձևավորման գործընթացը։ Առաջիկա երկու տարում ՀԽ-ի լիազորությունները կատարելու են՝

 Արամ Փախչանյանը,

 Արթուր Բերդը,

 Արտակ Հովհաննիսյանը,

 Դավիթ Յանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Բունարջյան),

 Կարեն Մուսայելյանը,

 Կարո Սարգսյանը,

 Տիգրան Հարությունյանը։

Հիմնադրամի ՀԽ-ն բաղկացած է յոթ անդամից, որոնք ընտրվում են «Այբ»-ի կանոնադրությամբ սահմանված երեք խմբերից: Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի ընտրությունները կայացել են ըստ գործող կանոնակարգի՝ թափանցիկության, համայնքի ներառականության և արդյունավետության սկզբունքներով։

Կառավարման այս կազմը, որում «Այբ» գաղափարի ակունքներում կանգնած նվիրյալներ են, կառաջնորդի հիմնադրամին դեպի նոր ու նշանակալի կրթական նպատակներ և կշարունակի «Այբ»-ի՝ լավագույն կրթությունը բոլորին հասանելի դարձնելու առաքելությունը։

«Այբ» համայնքը երախտագիտություն է հայտնում 8-րդ գումարման հոգաբարձությանը՝ մարտահրավերներով և անորոշությամբ լի ժամանակահատվածում հիմնադրամի ռազմավարական կառավարումն ապահովելու, ծրագրերի զարգացմանն ու ազդեցության շրջանակի ընդլայնմանն անմիջականորեն նպաստելու համար։