A
A
Բերման է ենթարկվել 32-ամյա տղամարդ, նրա մոտ հայտնաբերվել է 95 սիգ ձկնատեսակ
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համատեղ շրջագայության ժամանակ Շինարարների փողոցից, ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա տղամարդ: Նրա մոտ հայտնաբերվել է 95 սիգ ձկնատեսակ, որը, ըստ բերման ենթարկվածի, ձեռք էր բերել Նորատուս գյուղի տարածքից: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Նախապատրաստվում են նյութեր: