Բացել լրահոսը Փակել լրահոսը
76034_b
A A
Հասարակություն

Հունվարի 14-15-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 92 ավտոմեքենա

Հունվարի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 37 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում,  Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան, Կապան, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում, Քաղսի գյուղում, Շիրակի մարզի Ախուրյան, Հովունի, Ամասի, Արագածոտնի մարզի  Շենավան գյուղերում, Ապարան-Լուսագյուղ, Ապարան-Սարալանջ, Հարթավան-Երնջատափ, Քուչակ-Ծաղկաշեն և Գյումրի-Վանաձոր, Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 92 ավտոմեքենա և 108 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։