Բացել լրահոսը Փակել լրահոսը
271941005_301295145349994_2447908780167535370_n
A A
Հասարակություն

2021 թվականին Արցախի տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար․ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբը՝ ենթակա ստորաբաժանումներով, ամփոփել է 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքերը։ Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
 
2021 թվականին ԱՀ տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար, որից 2123-ը՝ տեխնածին, 47-ը՝ տարերային, 1955-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի։
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՝արտակարգ պատահարների ընդհանուր քանակը նվազել է 1552-ով։
 
2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել է 16 մարդ, տուժել՝ 149-ը։
 
Զոհերի քանակի թվում են՝
ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով՝ 9 մարդ, հրդեհի և դժբախտ պատահարների դեպքերից 6 մարդ, ևս 1 քաղաքացու դի հայտնաբերվել է որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում։
 
2021 թվականի զոհերի և տուժածների մեծ մասը համապատասխանաբար բաժին է ընկել ՃՏՊ-ներին։
 
ԱԻ պետական ծառայության 2021 թվականի ընթացքում հանրապետության տարածքում անց է կացվել ջրամբարների, քարաթափումների և սողանքների վայրերի մոնիթորինգ, ըստ որի ուսումնասիրություններ են անցկացվել 6 քարաթափման, վայրերում, 19 վտանգավոր սողանքային գոտիներում և 15 ջրամբարներում։
 
Անցկացված մոնիթորինգի արդյունքում կազմվել է ակտ, որը ներկայացվել է ԱՀ պետական նախարարին։
 
2021 թվականին ԱՀ տարածքում գրանցվել է հրդեհների ընդհանուր 619 դեպք՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 659 դեպքի դիմաց։
 
Ստեփանակերտ քաղաքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղի է ունեցել հրդեհների թվաքանակի աճ, իսկ Ասկերանի, Քաշաթաղի և Շուշիի (Բերդաձորի ենթաշրջան) շրջաններում՝ հրդեհների քանակը նվազել է։
 
Հրդեհների գերակշիռ մասը կազմում է չոր խոտածածկ տարածքների դեպքերը, որի թվաքանակը կազմել է 376, 41 դեպք բաժին է ընկել բնակելի հատվածի հրդեհներին, 14-ը՝ տեղի է ունեցել հացահատիկային մշակաբույսերի դաշտերում։
 
Հրդեհների առաջացման պատճառների կանխման նկատառումներից ելնելով, ԱԻՊԾ տնօրենի հրամանով 2022 թվականին ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը կուժեղացնի հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ Արցախի ամբողջ տարածքում։