Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Հասարակություն

«Merсedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Հունվարի 31-ին, ժամը 22:42-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղայան փողոցի թիվ 59/3 հասցեի մոտակայքում «Merсedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Բ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։