Բացել լրահոսը Փակել լրահոսը
258
A A
Հասարակություն

Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հանդեպ 6 քրեական գործ է հարուցվել, որից 5-ը փակվել է

Նախորդ երեք տարիներին Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հանդեպ վեց քրեական գործեր էին հարուցվել, որոնցից հինգը փակվել են , և մեկը փակվել է, սակայն մի դրվագի մասով լրացուցիչ քննության է ուղարկվել և չի փակվել զուտ համապատասխան մասնագետի բացակայության հիմքով, արդունքում իրավական գնահատական տրվեց և օրենքով ևս ապացուցվեց, որ այդ ցույցերն արհեստական էին, մտացածին, ուղղորդված։  Այս մասին Civic.am-ին ասել է։Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» (FPWC) հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը։ 

 Ինչու՞ թողեցիք Ձեր պաշտոնը, արդյո՞ք իրական են լուրերը, թե Ձեզ հեռացրին այգուց՝  հարցին՝ նա պատասխանել է․

«Ես դադարեցրի պաշտոնավարումն իմ նախաձեռնությամբ, սեփական դիմումի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ ԵԿԱ-ի կառավարման խորհրդի նախագահությունը ստանձնելու առաջարկով։ Սակայն ինձ համար կարևոր էր այդ պահին կենդանիների բարեկեցությունը, այդժամ հակված էինք մտածելու, որ իմ տնօրինության դադարեցմամբ կդադարեն ցույցերը, անկախ նրանից այգում կշարունակվեն կենդանիների անկումները, թե ոչ, կամ ի՞նչ տեսլականով կառավարման կանցնի այգին։ Եվ այդպես էլ եղավ, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցում է իմ կատարած գործի արժեքի և հայեցակարգի, զարգացման ուղու և կատարած աշխատանքի արդարացիությունը։ Կարելի է վերլուծել, թե քանի կենդանի անկեց իմ պաշտոնավարման ավարտից հետո. չթվեմ՝ շատ են, և քանի՞ ցույց իրականացվեց, իհարկե, ոչ մի։ Ենթադրությունները թողնում եմ Ձեզ», -ասել է նա։