A
A
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 13-ին, ժամը 16:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի ջրամբարի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել է մոտ 63 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։