Բացել լրահոսը Փակել լրահոսը
231262
A A
Հասարակություն

Աշոտ Խաչատրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։

Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջը:

 

ՍԴ փոխնախագահի կենսագրությունը՝ ստորև.

Ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ): Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան:

1987 թվականին ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:

1989-1993 թթ. սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրայում:

 

1996-1999 թթ. սովորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում:

1987-1989 թթ., 1990-1992 թթ. աշխատել է ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես ավագ մասնագետ, բաժնի վարիչ:

1992-2004 թթ.

 

աշխատել է ՀՀ հարկային ծառայության համակարգում` որպես տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:

 

2004-2010 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:

2020 թվականի հուլիս-հոկտեմբեր օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

2022 թվականի փետրվարի 15-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: