Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում  օրենքի այն պահանջը, որ եթե վկայագրված չէ տրանսպորտային միջոցի գազաբալոնը, ապա չի կարող լիցքավորվել ,  հակառակ դեպքում կտուգանվի ծառայություն մատուցողը։   Մեկ խախտման դեպքում գացալցակայանը կտուգանվի  մինչեւ  200.000 դրամով 

ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ  Խաչիկ Սողոմոնյանը հիշեցնում է, որ օրենսդրական կարգավորումը ուժի մեջ է այս տարվա  փետրվարից, պարզապես խախտումների դեպքում պատասխանատվությունը օրենքը նախատեսում է օգոստոսից։

Վարորդները,  ովքեր դեռ չեն կատարել գազաբալոնների վկայագրում,  պետք է մոտենան լիցենզավորված կայաններ և  ստանան համապատասխան վկայագրերը։  
 
 «Սկզբնական փուլում ստանալու են թղթային տարբերակով  վկայագրերը։ Դրան զուգահեռ տվյալները մուտքագրելու են էլեկտրոնային շտեմարան։ Այս պահին էլեկտրոնային շտեմարանը պատրաստ է, և  որոշ կայաններ արդեն իսկ իրականացնում են այդ գործընթացը։ Սկզբնական շրջանում ցանկալի է, որ վարորդները ունենան թղթային տարբերակն իրենց մոտ։ Գազալիցքավորման կայանները շուտով կմիացվեն այդ շտեմարանին, և իրենք  նույնպես հնարավորություն կունենան ստուգելու այդ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված  գազաբալոնը  վկայագրված է, թե ոչ»,- նշեց  Խաչիկ Սողոմոնյանը։  
 
 Ի դեպ, գազաբալոնների՝ դեռ վավեր վկայակագրերի տերերը կարիք չունեն անցնելու այս ամբողջ գործընթացը։ Նրանք պարզապես պետք է դիմեն համապատասխան կազմակերպության՝ տվյալները  էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար։