A
A
Կանխիկի հետ կապված խնդիրներ կան, կոչ եմ անում քարտերով առևտուր անել. Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պաշտոնյաների անուններ տվեց, որոնք այս օրերին չեն կատարում իրենց պարտականությունները։
«Մենք ամեն օր հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին, կամ էլ այնպիսի բաներ են անում, որոնք անընդունելի են։ Ամոթ է»,- ասաց Վարդանյանը և խոսեց Արմեն Ասլանյանի մասին:
«Զգուշացնում եմ՝ այսպես չի կարող շարունակվել, Արմեն Ասլանյանը չի հասկանում, որ ինքը պետք է կատարի իր գործն այնպես, ինչպես մենք ընդունել ենք օրենքները, ուրիշ ձեւ չի լինելու։ Եթե նա չհասկանա, դա ուրիշ բանի է բերելու»,- ասաց նա: