A
A
Քոլ ու քոքոշով՝ դժվար ապրուստ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳարնան այս օրերին Ալավերդու շուկայում բնության բարիքների պակաս չկա։ Սինդրիկը, ծնեբեկը, շուշանը, սունկը գյուղացիները քաղաք են բերում հիմնականում Օձունի և Աքորու անտառներից։ Գնորդի պակաս չկա, բայց ապրանքն, ասում են, մինչև վերջ չեն կարողանում սպառել։ Եվ ստիպված տուն տանելով՝ բաժանում են բարեկամ-հարևաններին։
Հանդից տուն չեկող գյուղացիներն էլ մշտական աշխատանք ունենալու մասին են խոսում, որովհետև անտառով տուն չեն կարողանում պահել․ առևտուր է, մի օր կա, հաջորդ օրը՝ չկա։