Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Լուսավոր Լոռի»․ պատկերասրահ բաց երկնքի տակ

9 տարի առաջ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված արվեստագետ, ճարտարապետ ու դիզայներ Վազգեն Բրուտյանի աշխատանքները կմնան բաց երկնքի տակ՝ Լոռիում։ 

Նրա  հեղինակած գործը`  «Լուսավոր Լոռին», տեղանքին բնորոշ լուսավոր ինստալյացիա է, որը արտացոլում է մեր պատմության հարուստ ժառանգությունը։  Lույսը խորհրդանշում է  կրթությունը։ Ինստալյացիаն բաղկացած է 24 գեղարվեստական կոմպոզիցիայից։ Յուրաքանչյուր կոմպոզիցիայում օգտագործվել է Լոռի մարզի վանքերում  եւ խաչքերում առկա մոտիվներն ու դեկորատիվ տարրերը։

Ստեղծագործությունների մեջ  ներառված գրվածքները հայ ականավոր լեզվաբան, բանաստեղծ ու զորահրամանատար Գրիգոր Մագիստրոս Պահլավանու աշխատություներից են։

 Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Արդեան» արվեստի կենտրոնի հիմնադիր Վազգեն Բրուտյանը, դեռեւս ԱՄՆ-ում բնակվելու  տարիներին մտածել է՝ ինչպես կարելի է հին հայկականն ու ժամանակիցը  միաձուլել, եւ ուրախ է,որ ստացվել է։ 

Ինստալյացիայի բացումը տեղի ունեցավ  ՔՈԱՖ փառատոնի ընթացքում, որը իրականացվում էր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից  Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ։

Ներկայացվեց նաեւ Հայաստանում խոշորագույն սոցիալական ձեռնարկություն հանդիսացող ՔՈԱՖ Կոնցեպտը, որն իր մեջ ներառում է Կոնցեպտ հյուրանոցը, համագումարների ընդարձակ կենտրոնն ու այլ ենթակառուցվածքներ։ Այն նպաստելու  է գյուղական համայնքներում ՔՈԱՖ-ի կրթական և սոցիալական ծրագրերի հետագա ընդլայնմանն ու շարունակականության ապահովմանը։