Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ֆասթ Բանկը՝ «Երևան Օփեն 2023»-ի գլխավոր հովանավոր

Ավարտվեց «Երևան Օփեն 2023» շախմատի միջազգային բաց առաջնությունը, որի գլխավոր հովանավորն էր Ֆասթ Բանկը։ «Երևանի շախմատի ֆեդերացիա»-ի կողմից կազմակերպված մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը լավագույնի կոչման համար պայքարեցին 13 երկրի շուրջ 290 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր։

«Մերիդիան» Էքսպոկենտրոնում կայացած բաց առաջնության մրցաշար Ա. մասնակցության իրավունք ստացան 2100 և ավելի ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստներ: Մրցաշար Բ. մասնակցության իրավունք ստացան 2200 և ցածր ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստները: Բլից մրցաշար. մասնակցության իրավունք ունեին ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող բոլոր շախմատիստները։ «Երևան Օփեն 2023»-ն անցկացվեց շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Վերջին՝ 9-րդ տուրում միմյանց հետ մրցեցին առաջատարները՝ 6,5 միավոր վաստակած Կարեն Գրիգորյանն ու հնդիկ գրոսմայստեր Պրանեշը: Հայ մարզիկը հաղթեց այս մրցավեճում և 7,5 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը:

Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել հայկական սպորտի, մասնավորապես, շախմատի լավագույն ավանդույթների պահպանմանը, խթանել Հայաստանի՝ համաշխարհային քարտեզում որպես շախմատային երկիր իր դիրքերի ամրապնդմանը և հայ շախմատիստների անունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելուն ուղղված քայլերը: