A
A
Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը
Աջակցիր «Ա1+»-ինՊետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Ըստ հաղորդագրության՝ ամերիկացի պաշտոնյան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին», - նշում է ԱՄՆ դեսպանատունը։
Պատվիրակությունը կհանդիպի հանրային և մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։