A
A
Оգոստոսի 1–ից հոկտեմբերի 25–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Աջակցիր «Ա1+»-ին2024 թ. օգոստոսի 1–ից հոկտեմբերի 25–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Վարժանքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը»,- նշված է որոշման մեջ:
Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ: